-
10.04.2015|
12:12
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
-
10.04.2015|
11:52
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողՎալերի Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «իրավիճակին ծանոթ աղբյուրը»։
-
08.04.2015|
12:26
Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանում կայացել է դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանի գործով նախապատրաստական նիստը:
-
08.04.2015|
12:21
«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։
-
07.04.2015|
14:19
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
-
06.04.2015|
13:01
Ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Եվրոպա ճանապարհեց 36 հայ խաղաղապահների, որ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին:
-
06.04.2015|
12:52
Հութիների Անսար Ալա շարժման ներկայացուցիչ Սալիհ Ալ-Սամմադը հայտարարել է խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, երբ Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածներ հասցնել, տեղեկացնում է Reuters-ը։
-
03.04.2015|
23:44
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:
-
01.04.2015|
19:15
Ապրիլի 1-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 և Մեծամորի ավագ դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը։
-
31.03.2015|
14:16
Արաբական երկրների առաջնորդները որոշել են անվտանգության մարտահրավերներին դիմագրավելու նպատակով միացյալ զինված ուժեր ստեղծել՝ հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ՝ Շարմ Էլ-Շեյխում կայացած Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում: